27/03/2009 17:08
Մալազիացի ոճաբանը կարել է 30 միլիոն դոլար արժողությամբ զգեստ
Զգեստի հնարողները հայտարարել են, որ իրենց հարստությունը ցուցադրելու ցանկությունը երբեք չի մարի: Այս մասին տեղեկացնում է Գազետա պարբերականը` հղում կատարելով «Reuters» գործակալությանը:
«Բաժնետոմսերը արժեզրկվում են, ոսկու գինը նույնպես ընկնում է, սակայն ադամանդները հավերժական են: Իսկ այս զգեստը ադամանդակուռ է»,- ասել է զգեստի ոճաբան Ֆաիսոլ Աբդուլան:
Աբդուլան շտապում է վերջացնել զգեստը, որը նա անվանել է «Nightingale of Kuala Lumpu» (Կուալա Լումպուի ճնճղուկ), որպեսզի հասցնի STYLO Fashion մրցույթին, որը տեղի կունենա Մալազիայի մայրաքաղաքում մյուս ամսվա սկզբին:
Այն հարցին, թե արդյոք զգեստը հետաքրքրու՞մ է գնորդներին, STYLO Fashion մրցույթի տնօրեն Նենսի Իեոն պատասխանել է, որ «սա արվեստ է, և կան դեռ բավական շատ հարուստ մարդիկ, ովքեր կցանկանան այն գնել»:
Նշենք, որ 30 միլիոն դոլար արժողությամբ զգեստը զարդարում են 751 ադամանդե քարեր: