28/03/2009 11:50
Ճգնաժամի մեղավորները կապույտ աչքերով սպիտակամորթներն են
Բրազիլիայի նախագահ Ինասիու Լուլա դա Սիլվան հայտարարել է, որ գիտե, թե ով է մեղավոր ֆինանսական ճգնաժամի համար, որը հարվածել է երկրների մեծամասնության տնտեսությանը: Այս մասին տեղեկացնում է Գազետա.ռու պարբերականը` հղում կատարելով Reuters գործակալությանը:
«Այժմյան իրադարձությունների պատճառը սպիտակմորթ կապույտ աչքերով մարդիկ են, ովքեր ճգնաժամից առաջ հավաստիացնում էին, որ գիտեն, թե ինչպես է ամեն ինչ կառուցված: Այժմ պարզ է դառնում, որ նրանք տեղյակ չէին գործից», - նշել է Ինասիու Լուլա դա Սիլվան: