30/03/2009 12:55
Միլիոնատերերի հարկերը կավելանան
Ամերիկյան Նյու-Յորք նահանգը մեծ կարողություն ունեցող հարկատուների հանդեպ կավելացնի հարկային բեռը: Ինչպես հաղորդում է Ռիա Նոսվոստի գործակալությունը` վկայակոչելով New York Times ամսագրին, Նյու-Յորքը նոր հարկատեսակ է սահմանել` «միլիոնատերերի հարկ»:
Այս աննախադեպ քայլին նահանգի իշխանությունները դիմել են, քանի որ մտադիր են նոր հարկային տարում, որը սկսվում է ապրիլի 1-ին, 4 միլիարդ դոլարով ավելացնել նահանգի բյուջեն:
«Սա առաջադիմություն է դեպի հարկային արդարարություն: Խելահեղ բարգավաճման դարաշրջանն ավարտվել է, պետք է սկսվի կյանքի մակարդակի անկումից առաջացաց դժվարությունները կիսելու նոր դարաշրջան», - հայտարարել է ձախակողմյան Աշխատող ընտանիքների կուսակցության գործադիր տնօրեն Դեն Քանտորը:
Հարկային բեռը կավելանա ոչ միայն միլիոնատերերի, այլ նաև մյուս բնակիչների հանդեպ, ում եկամուտը սկսվում է տարեկան 300 հազար դոլարից: