30/03/2009 11:21
Արթուր Աբրահամ-Կելլի Պավլիկ. հնարավոր է` նոյեմբերի 7-ին
Միջինքաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը և WBC-ի և WBO-ի վարկածներով աշխարհի չեմպիոն Կելլի Պավլիկը տիտղոսների միավորման համար կարող են մենամարտել Նյու Յորքի «Մեդիսոն Սկվեր Գարդեն» մարզահամալիրում, նոյեմբերի 7-ին: Նշենք, որ մինչ այդ Պավլիկը հունիսի 27-ին մենամարտ կանցկացնի Սերխիո Մորայի հետ, իսկ Արթուր Աբրահամը կոչման պաշտպանության համար մարտում ամռանը կհանդիպի Ջովաննի Լորենցոյի հետ:
«Այժմ մենք բանակցություններ ենք վարում: Ամեն ինչ հիանալի է ընթանում: Երկու կողմերի իրավաբաններն արդեն աշխատում են պայմանագրի վրա»,- Աբրահամի մենեջեր Վիլֆրիդ Զաուերլանդի խոսքերը մեջբերել է boxingscene.com-ը: