30/03/2009 13:07
Բերեզովսկին ու Ոսկանյանը Տալլին չեն մեկնի
Հայաստանի ազգային հավաքականը մարտի 31-ի առավոտյան, կմեկնի Էստոնիայի մայրաքաղաք Տալլին, որտեղ կշարունակի նախապատրաստվել 2010 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի 5-րդ խմբի շրջանակներում ապրիլի 1-ին կայանալիք Էստոնիայի ազգային ընտրանու հետ հանդիպմանը: Հիշեցնենք, որ Էստոնիա-Հայաստան խաղը տեղի կունենա Տալինի «Ա Լե Կոկ» մարզադաշտում, Երևանի ժամանակով 20:00-ին: 5-րդ խմբի մյուս երկու մրցավեճերում կհանդիպեն հետևյալ զույգերը` Թուրքիա-Իսպանիա, Բոսնիա և Հերցեգովինա-Բելգիա:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը ներկայացնում է Տալլին մեկնող Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների ցուցակը:
Դարպասապահներ
Գևորգ Կասպարով («Տրակտոր», Իրան)
Մայիս Ազիզյան («Ուլիս»)
Պաշտպաններ
Սարգիս Հովսեփյան («Փյունիկ»)
Ռոբերտ Արզումանյան («Ռանդերս», Դանիա)
Աղվան Մկրտչյան («Միկա»)
Կարեն Խաչատրյան («Փյունիկ»)
Հրայր Մկոյան («Ուլիս»)
Վահագն Մինասյան («Արարատ»)
Կիսապաշտպաններ
Արարատ Առաքելյան («Մետալուրգ», Ուկրաինա)
Արթուր Եդիգարյան («Փյունիկ»)
Հենրիխ Մխիթարյան («Փյունիկ»)
Արտակ Դաշյան («Բանանց»)
Արտավազդ Քարամյան («Տիմիշոարա», Ռումինիա)
Լևոն Պաչաջյան («Ֆրեդրիկստադ», Նորվեգիա)
Հարձակվողներ
Արա Հակոբյան («Միկա»)
Գեւորգ Ղազարյան («Փյունիկ»)
Էդգար Մանուչարյան («Այաքս», Հոլանդիա)
Արման Քարամյան («Տիմիշոարա», Ռումինիա)
Դարպասապահ Ռոման Բերեզովսկին ու կիսապաշտպան Արթուր Ոսկանյանը վնասվածքների պատճառով չեն մեկնի Տալլին: