30/03/2009 17:34
ՖԻՖԱ-ն կպատժի հյուսիսիռլանդացիներին
Հյուսիսային Իռլանդիայի ֆուտբոլային ասոցիացիան կարող է պատժվել Լեհաստանի ընտրանու հետ աշխարհի 2010 թ. առաջնության ընտրական խաղում տեղի ունեցած միջադեպի համար: Տրիբունայից հյուսիսիռլանդացի երկրպագուները եզրային մրցավար Ստեֆան Վիտբերգի վրա ինչ-որ իր են նետել, որը դիպել է նրա գլխին: Բժշկական օգնություն ստանալուց հետո մրցավարը շարունակել է կատարել իր պարտականությունները: Ինչպես տեղեկացրել է «The Times»-ը, գլխավոր մրցավար Մարտին Հանսոնը, հավանաբար, այդ միջադեպի մասին մանրամասն հաշվետվություն կներկայացնի ՖԻՖԱ-ի համապատասխան կառույցներին, ինչը կարող է հյուսիսիռլանդացիների նկատմամբ պատժամիջոցների հանգեցնել: