31/03/2009 12:31
Կասկածվում են «Մեծ 20-յակի» նիստը տապալելու փորձ կատարելու մեջ
Մեծ Բրիտանիայում 5 մարդ է ձերբակալվել` Լոնդոնում «Մեծ 20»-յակի նիստը տապալելու փորձ կատարելու կասկածանքով: Այս մասին տեղեկացնում է Գազետա.ռու-ն` հղում կատարելով The Times պարբերականին:
Դեռ ուրբաթ օրը Մեծ Բրիտանիայի հարավում գտնվող Պլիմուտ քաղաքում ձերբակալվել էր մի երիտասարդ, ով իր տան պատին գրել էր «Անտիֆա» բառը, ինչը նեոնացիզմի դեմ ուղղված միջազգային շարժման անվանման հապավումն է:
Երիտասարդի տանը իրականացված խուզրկության արդյունքում հայտնաբերվել է Կալաշնիկով տիպի ինքնաձիգ, ինչպես նաև պայթուցիկ սարքեր և ծայրահեղական քաղաքական գրականություն:
«Ահաբեկչության մասին» բրիտանական օրենքի հիման վրա` ոստիկանությունը ձերբակալել է տան տիրոջը և նրա 3 հյուրերին` 16-ամյա անչափահասի և երկու 20-ամյա աղջիկների: Ավելի ուշ ձերբակալվել է նաև 19-ամյա երիտասարդը: