31/03/2009 11:16
Յան Պոուլսենը հեռացվեց գլխավոր մարզչի պաշտոնից
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունից տեղեկացնում են, որ մարտի 30-ին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պուլսենի միջև տեղի ունեցած հանդիպումից հետո ՀՖՖ նախագահի որոշմամբ դանիացի Յան Պոուլսենն ազատվել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից: Յան Պոուլսենին առաջարկվել է շարունակել աշխատանքը ՀՖՖ տեխնիկական տնօրենի պաշտոնում: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատարի պարտականությունները ժամանակավորապես ստանձնել է Պոուլսենի օգնական Վարդան Մինասյանը: Վաղը մեր թիմը հենց նրա ղեկավարությամբ կմրցակցի Էստոնիայի ընտրանու հետ: