31/03/2009 13:00
Վարդան Ջհանգիրյանը դատապարտվեց պայմանական ազատազրկման
Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանն այսօր դատավճիռ է կայացրել Վարդան Ջհանգիրյանի գործով, ըստ որի նա մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 316 հոդվածի առաջին մասով (Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ) և որպես պատիժ է սահմանել 3 տարի ժամկետով ազատազրկում:
Կիրառելով քրեական օրենսգրքի 69 հոդվածը և հաշվակցելով կալանքի տակ եղած 3 ամիս 23 օրը, դատարանը վերջնական պատիժ է նշանակել 2 տարի 8 ամիս 7 օր:
Դատարանը նաև կիրառել է քրեական օրենսգրքի 70 հոդվածը և որոշել պայմանականորեն չկիրառել պատիժը, սահմանելով փորձաշրջան` 3 տարի ժամկետով: