01/04/2009 11:40
1988 թվականից հետո առաջին անգամ մահապատիժ է սահմանվել
Ֆլորիդա նահանգում 1988 թվականից հետո առաջին անագամ մահապատժի վճիռ է կայացել: Երդվյալ ատենակալների ժյուրին ներկաներին հայտարարել է, որ անհրաժեշտ է մահապատժի ենթարկել 2 տղամարդու, որոնք սպանել են 4 հոգուց բաղկացած մի ընտանիքի: Այս մասին տեղեկացնում է Վեստի-ն` հղում կատարելով Իտար-Տասս գործակալությանը:
Դատավարությանը ներկա ատենակալները եկել են եզրակացության, որ 25-ամյա Դանիել Թրոյը և Ռիկարդո Սանչեսը պետք է մահպատժի ենթարկվեն` 2006 թվականին 28-ամյա Լուիս Էսկոբեդոյի, նրա 25-ամյա կնոջ` Ջեսիկայի և երկու անչափահաս որդիներին գազանաբար սպանելու համար:
Աղբյուրը նշում է, որ հանցագործները ոչնչացրել են ընտանիքը, որպեսզի«ստանան թմրանյութերի վաճառքից գոյացած իրենց պարտքը»: Ֆլորիդա նահանգի դատարանը պետք է մոտակա ժամանակներս փաստացիորեն հաստատի վճիռը: