01/04/2009 14:52
«Արմեն և Սարմեն» անասնաբուծական ֆերման արդեն կթարան ունի
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, շարունակելով Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցը, այսօր այցելեց Սյունիքի մարզի Սյունիք գյուղում գտնվող «Արմեն և Սարմեն» ՍՊԸ անասնաբուծական ֆերմա:
Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը Սյունիքի մարզ իր աշխատանքային այցը սկսել է նախօրեին:
Ֆերմայի մոտ նախագահին դիմավորեցին Սյունիքի գյուղապետ Սամվել Սարգսյանը և ՍՊԸ-ի տնօրեն Սարման Սարգսյանը: Սերժ Սարգսյանը մասնակցեց ֆերմայի նոր կթարանի բացման արարողությանը, ծանոթացավ ՍՊԸ-ի աշխատանքներին և առկա խնդիրներին:
Տեղեկացնենք, որ «Արմեն և Սարմեն» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2000 թ-ին` իր տրամադրության տակ ունենալով կաթի վերմշակման արտադրամաս, երկու մասնաշենք, 140 գլուխ խոշոր եղջերավոր անասուններ:
2007 թ-ին ՀՀ Գյուղատնտեսության նախարարության և Սյունիքի մարզի օժանդակությամբ տարաժամկետ վճարման պայմանով ՍՊԸ-ին հատկացրվել է Ավստրիայից ներկրված է 108 սիմենթալ ցեղի տոհմային երինջներ: Բացի այդ` նախարարության աջակցությամբ, սակայն իր սեփական միջոցներով, ընկերությունը ձեռք է բերել 181 տոհմային երինջներ: Ընկերությունը կենդանիների ձեռքբերման նպատակով ներդրել է ավելի քան մեկ միլիարդ դրամի գումար:
Նշենք, որ վերջին 14 ամիսների ընթացքում` սույն տարվա մարտի 10-ի դրությամբ, ծնվել է 234 հորթ և արտադրվել է ավելի քան 540 տոննա կաթ: Նույն ժամանակահատվածում ընկերությունը յուրացրել է ավելի քան 120 միլիոն դրամի կաթնամթերք, սեփական կերարտադրությունը կազմակերպելու նպատակով մշակել է 467 հա վարելահող: «Արմեն և Սարմեն» ընկերությունն ունի 96 աշխատողներ, որոնց ամսական միջին աշխատավարձը կազմում է 100 հազար դրամ:
Տեղեկացնենք նաև, որ ընկերության այսօր բացված կաթի ժամանակակից մշակման ձեռնարկության շինարարական աշխատանքների և սարքավորումների ձեռքբերման համար ներդրվել է 750 միլիոն դրամ: Առաջիկայում ՍՊԸ-ն նախատեսում է զարգացնել խոզաբուծությունը և ստեղծել մսի վերամշակման արտադրամաս, որը հնարավորություն կտա միայն տեղական մսից ստանալ երշիկեղեն և այլ արտադրատեսակներ` իր հետ ստեղծելով նոր ենթակառուցվածքներ: