01/04/2009 14:47
ՀՀ նախագահն այցելել է Տաթևի ՀԷԿ
Սյունիքի մարզ կատարած աշխատանքնային այցի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Տաթևի ՀԷԿ, որտեղ ծանոթացել է ՀԷԿ-ի վիճակի և աշխատանքների հետ:
Հիշեցնենք, որ Տաթևի ՀԷԿ-ը կազմում է Որոտանի հիդրոէլեկտրոկայանների մի մասը: Որոտանի հիդրոէլեկտրոկայանների համակարգը բաղկացած է երեք կայաններից, այն ընդգրկում է Որոտան գետի 178 կմ երկարությամբ տարածքը, որում Տաթևի մասը կազմում է 1221 մետրը:
Նշենք, որ համակարգի դրվածքային հզորությունը 404 մվտ է: Միայն Տաթևի ՀԷԿ-ն ունի երեք ագրեգատ, 157.2 մվտ հզորությամբ, արտադրանքը կազմում է է 680 մլն կվտ/ժ:
2004-2005 թթ-ին Տաթևի ՀԷԿ-ում դրամաշնորհային ծրագրի շրջանակներում կարգավորվել են երեք տուրբինային արագությամբ կարգավորիչները` իրենց նոր ժամանակակից օժանդակ սարքավորումներով, որն էապես բարձրացրել է կայանի աշխատանքների հուսալիությունը:
Տեղեկացնենք, որ ՀԷԿ-ի աշխատակիցների միջին ամսական աշխատավարձը կազմում է 109 հազար դրամ: