02/04/2009 15:06
Թամաշ Այանը վերընտրվել է
Մադրիդում կայացած միջազգային ծանրամարտի ֆեդերացիայի համաժողովում այդ կազմակերպության գործող ղեկավար Թամաշ Այանը վերընտրվել է նախագահի պաշտոնում, որն զբաղեցնում է 2000 թվականից: Այս անգամ համաժողովին ներկա 132 պատվիրակներից 128-ը քվեարկեցին նրա օգտին: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար է ընտրվել չինացի Մա Վենգուանգը: Նա միաժամանակ կատարում է նաև փոխնախագահի պարտականությունները: