03/04/2009 18:30
Առքը 4 մլն ԱՄՆ դոլարով գերազանցել է վաճառքը
Մարտի 30-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 48.533.036 ԱՄՆ դոլար` 368.38 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 44.474.460 ԱՄՆ դոլար` 371.08 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի բաժինը:
Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 18.400.000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 365.91 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 100.000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 371.00 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Մարտի 23-29-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 6.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 12.8 մլն ԱՄՆ դոլար: