03/04/2009 10:07
Մուրացկանությունն օրենքով կարգելվի
Մոտակա ժամանակներս Բանգլադեշում ուժի մեջ կմտնի մուրացկանության խստիվ արգելումը հասարակական վայրերում: Ըստ Լենտա-ռու-ի, այս մասին համապատասխան օրենքն արդեն ստացել է երկրի խորհրդարանի հավանությունը:
Համաձայն օրենքի` մուրացկանության համար նախատեսվում է պատիժ` 3 ամսվա ազատազրկում: Երկրի սոցապահովության նախարարության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ կառավարությունը մտադիր է հինգ տարում ամբողջովին արմատախիլ անել մուրացկանության երևույթը:
Աղբյուրը նշում է, որ Բանգլադեշի մայրաքաղաք Դակկայի փողոցներում մուրացկանությամբ զբաղվորղների թիվն ահռելի է: Չնայած դրան, 2008 թ.-ի նոյեմբերին Համաշխարհային բանկի ներկայացրած զեկույցի մեջ նշվում է, որ օրվա հաշվարկով 1 դոլարից պակաս գումարով ապրող բանգլադեշցիների թիվը 49 տոկոսից իջել է մինչև 40 տոկոս` համեմատած 2000 թ.-ի հետ: