03/04/2009 12:25
«Մեծ քսանյակի» գագաթաժողովը հաճելիորեն զարմացրել է Սորոսին
«Մեծ քսանյակի» գագաթաժողովի արդյունքները գերազանցել են սպասելիքները: Նման կարծիք է հայտնել ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը: Ըստ Ուտրո.ռու-ի, Սորոսը ողջունել է Միջազգային արտարժութային հիմնադրամի բյուջեն եռապատիկ ավելացնելու որոշումը:
Ջորջ Սորոսը լոնդոնյան գագաթաժողովն անվանել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունի «ցնծության ժամ» և կարծիք է արտահայտել, որ արդեն հաջորդ տարի, հնարավոր է, համաշխարհային տնտեսության աճ կարձանագրվի:
Միաժամանակ միլիարդատերը նշել է, որ, չնայած համաշխարհային նոր պահուստային արժույթի վերաբերյալ խոսակցություններին, դոլարը դեռ երկար ժամանակ չի զիջի իր դիրքերը: