03/04/2009 10:36
Բերեզովսկուց պահանջել են հանձնել խաղը
Ռուսաստանյան պրեմիեր լիգայի ներկայացուցիչ «Խիմկիի» ու Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկուն զանգահարել է մի անծանոթ և, սպառնալով, պահանջել է այնպես անել, որպեսզի իր թիմը պարտվի «Ռոստովին» ապրիլի 4-ին կայանալիք երրորդ տուրի խաղում: Նաև անվանվել է կոնկրետ գումարի չափ, որը սպառնացողը պատրաստ է եղել վճարել Ռոմանին:
Բերեզովսկին անմիջապես տեղի ունեցածի մասին տեղյակ է պահել ակումբի ղեկավարությանը, որը, իր հերթին, որոշել է անմիջապես այդ մասին հայտնել պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի ղեկավարությանը: «Խիմկի» ակումբի ղեկավարությունը մտադիր է գրավոր նամակ ուղարկել ՊՖԼ-ի գլխավոր տնօրենին` աջակցելու, որ խնդիրը լուծվի: Այս մասին տեղեկացնում է «Սովետսկի Սպորտը»:
Ավելացնենք, որ «Խիմկի» ակումբի պաշտոնական կայքէջի վարկածով թիմի մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել դարպասապահ Ռոման Բերեզովսկին: Հարցումն անցկացվել է ֆուտբոլասերների շրջանում: