03/04/2009 13:22
Կանանց բռնցքամարտը կընդգրկվի՞ օլիմպիական ծրագրում
Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) օգոստոսին որոշում կկայացնի կանանց բռնցքամարտը Լոնդոնում կայանալիք «Օլիմպիադա-2012»-ի ծրագրում ընդգրկելու վերաբերյալ: «Մեզ, իրոք, դիմել է սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիան` խնդրելով կանանց բռնցքամարտը նույնպես ներառել օլիմպիական մարզաձևերի շարքում: Հանձնաժողովը կքննարկի այդ հարցը և ՄՕԿ-ի գործադիր խորհրդին կներկայացնի իր ուսումնասիրության արդյունքները: Իսկ ՄՕԿ-ի գործադիր խորհրդի օգոստոսյան նիստում վերջնական որոշում կընդունվի այդ հարցի վերաբերյալ», - ՄՕԿ-ի ներկայացուցիչ Էմանուել Մորոյի խոսքերը մեջբերել է բրիտանական «Independent»-ը: