03/04/2009 13:53
Կապելլոն հուսադրել է Բեքհեմին
Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն հայտարարել է, որ Դևիդ Բեքհեմն ազգային հավաքականի լավագույն խաղացողներից մեկն է: Նա ավելացրել է նաև, որ եթե «Միլանի» ֆուտբոլիստը հետագայում էլ բարձրակարգ խաղ ցուղադրի, անպայման կընդգրկվի աշխարհի առաջնություն մեկնող թիմի հայտացուցակում:
Ինչպես տեղեկացնում է goal.com-ը, մարզիչը ֆուտբոլիստի լավ մարզավիճակը բացատրել է այն հանգամանքով, որ «Միլան» տեղափոխվելուց առաջ նա մի քանի ամիս չի խաղացել և արդյունքում հանգստացել է: Կապելլոն փաստել է նաև, որ Անգլիայի հավաքականում գնահատվում է այդ խաղացողի` տուգանային հարվածների իրացման, անկյունայինների խաղարկման և եզրից փոխանցումներ կատարելու բացառիկ ունակությունը:
ՀԱՀ-ում կայանալիք աշխարհի առաջնությունից առաջ Բեքհեմը կդառնա 35 տարեկան: Հավաքականում աջ կիսապաշտպանի գոտում նրա հիմնական մրցակիցներն են Աարոն Լենոնը, Շոն Ռայթ Ֆիլիպսը և Թեո Ուոլկոտը: