03/04/2009 17:30
ՌՖՊԼ-ն արդեն տեղեկացված է Բերեզովսկու հետ կատարվածի մասին
«Խիմկի» ակումբը Ռուսաստանի ֆուտբոլային պրոֆեսիոնալ լիգայի ղեկավարությանը պաշտոնական նամակով տեղեկացրել է, որ Ռոման Բերեզովսկուն սպառնացել են` պահանջելով «հանձնել «Ռոստովի» հետ խաղը»: «Մեր ակումբը, որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի անդամ, այդ կազմակերպության ղեկավարությանը տեղեկացրել է Ռոման Բերեզովսկու հասցեին հնչած սպառնալիքների մասին: Նամակն ստորագրված է ակումբի գլխավոր տնօրեն Անդրեյ Գրոմովի կողմից և ՌՖՊԼ-ին է ուղարկվել երեկ երեկոյան»,- ՌԻԱ «Նովոստիի» թղթակցին ասել է «Խիմկիի» մամուլի քարտուղար Բորիս Հալֆինը: