08/04/2009 13:16
Առաքել Միրզոյանը` Եվրոպայի չեմպիոն
Բուխարեստում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում, որին մեր ընտրանին մասնակցում է երկրորդ կազմով, հայ մարզիկներն արդեն արձանագրել են առաջին հաջողությունը: Հռչակավոր ծանրամարտիկ Օգսեն Միրզոյանի որդին` Առաքել Միրզոյանը, մինչև 69 կգ քաշային կարգում արժանացավ Եվրոպայի չեմպիոնի կոչմանը:
Եվրոպայի ընթացիկ առաջնությունում մասնագետները մեծ հուսյեր չեն կապում մեր ծանրամարտիկների հետ, քանի որ մրցաշարին չեն մասնակցում առաջատար մարզիկները: Ուրախալի է, որ նույնիսկ երկրորդ կազմով Հայաստանի հավաքականն արդեն ոսկե մեդալ ունի իր ակտիվում:
Վաղը Եվրոպայի առաջնությունում իրենց ելույթները կսկսեն 85 կգ քաշային կարգի ներկայացուցիչները` Գևորգ Պողոսյանն ու Արամ Անդիկյանը: