09/04/2009 13:17
Ռոման Բերեզովսկին ցուցմունք է տվել
Խիմկի քաղաքի ներքին գործերի վարչությունը շարունակում է փնտրել այն մարդուն, ով սպառնացել էր Հայաստանի ազգային հավաքականի և «Խիմկիի» դարպասապահ Ռոման Բերեզովսկուն: Առայժմ քննիչները քրեական գործի հարուցման անհրաժեշտություն չեն տեսնում: Հետաքննությունը ներկայումս փաստերի ստուգման փուլում է: Ռոման Բերեզովսկին, ինչպես նաև ակումբի մի քանի աշխատակիցներ, արդեն հարցաքննվել են: Այս մասին տեղեկացնում է «Սովետսկի սպորտը»: