10/04/2009 12:31
Բազմակնությունը կարող է օրինականացվել
ՌԴ Հասարակական պալատը մտադիր է հասարակական քննարկման ներկայացնել բազմակնության խնդիրը: Այս քննարկման նախաձեռնությունը, ինչպես նշում է Պրավո. ռու-ն, պատկանում է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովին:
Ապրիլի 7-ին «Ռոսսիյսկայա գազետա» պարբերականին տված հարցազրույցում Կադիրովը հիմնավորել էր իր կողմից ղեկավարվող հանրապետությունում բազմակնության օրինականացման պահանջը` նշելով, որ Չեչնիայում կանայք զգալիորեն ավելի շատ են, քան տղամարդիկ:
«Եթե երիտասարդ աղջիկը կամ ամուսնալուծված կինը հանդիպում է տղամարդու հետ` կնոջ եղբայրը սպանում է նրան էլ, տղամարդուն էլ: Մենք շատ խիստ ավանդույթներ ունենք: Լավ է լինել երկրորդ կամ երրորդ կին, քան սպանված», - նշել է Ռ. Կադիրովը: