10/04/2009 11:46
Փակվում են ԿՀՎ գաղտնի բանտերը
Երկրից դուրս գտնվող ԱՄՆ Կետրոնական հետախուզական վարչության գաղտնի բանտերը, որտեղ ահաբեկչական գործունեության մեջ կասկածվող կալանավորներին ենթարկում էին դաժան հարցաքննության, պետք է փակվեն: Այս մասին տեղեկացնում է Interfax գործակալությունը` հղում կատարելով «Նյու-Յորք թայմս» պարբերականին:
«Կետրոնական հետախուզական վարչությունը այլևս չի զբաղվում ազատազրկման կենտրոններով և գաղտնի բանտերի օբյեկտներով», - ասվում է ԿՀՎ տնօրեն Լ. Պանեթի նամակում` ուղղված ծառայության աշխատակիցներին:
Նրա խոսքերով, «մարդիկ, որ աշխատել են այդ կենտրոններում, չպետք է հետպնդվեն և չպետք է պատժվեն, քանի որ նախկին վարչակազմը նրանց գործողությունները օրինաչափ էր համարում»:
Աղբյուրի փոխանցմամբ` այժմյան վարչակազմը հայտարարում է, որ հարցաքննությունները, որոնց ժամանակ մասնավորապես օգտագործվել է «խորտակման իմիտացիա», հակասում են ինչպես ամերիկյան օրենսդրությանը, այնպես էլ միջազգային իրավունքի նորմերին: