10/04/2009 15:44
Սահմանի բացումը` այլընտրանք բեռնափոխադրողների համար
«Ես այնպիսի ոլորտ եմ ներկայացնում, որ ինձ համար ցանկալի է, որ Հայաստանի բոլոր սահմանները բաց լինեն: Թուրքիայի հետ սահմանի բաց լինելը կհեշտացնի մեր աշխատանքը, մենք կունենանք այլընտրանք և մրցակցային դաշտը կկայունանա», հայատարարեց Հայաստանի Միջազգային փոխադրումների ասոցացիայի գլխավոր քարտուղար Հերբերտ Համբարձումյանը:
Տեղեկացնենք, որ ասոցացիայի գլխավոր քարտուղարի խոսքերի համաձայն` կազմակերպությունը զբաղվում է միայն ավտոտրանսպորտային բեռնափոխադրումներով, ունի 300 մեծ բեռնատար ավտոմեքենաներ և կազմակերպությանն անդամակցված են ավտոբեռնափոխադրում իրականացնող 25 իրավաբանական անձիք:
Հայ-թուրքական սահմանի բացումը Հ. Համբարձումյանը կարևորեց նախ և առաջ այլընտրանք ունենալու տեսնակյունից, քանի որ այժմ Հայաստանն ավտոբեռնատափոխադրում իրականացնում է միայն մեկ երթուղով` այն է Երևան-Փոթի-Նովոռոսիսկ-Մոսկվա:
Նշենք, որ բեռնափոխադրում այս կազմակերպությունն իրականացնում է հիմնականում Ռուսաստանի հետ, փոքր քանակով Ուկրաինայի, Բելառուսի և եվրոպական մի շարք երկրների հետ:
Ըստ Հ. Համբարձումյանի Թուրքիայի հետ սահմանի բացումը և այլ երթուղիների առաջ գալը կնպաստի մրցակցության ուժեղացմանը, ինչպես նաև կնվազեն բեռնափոխադրման ավտոճանապարհային ծախսերը:
Ավտոճանապարհային բեռնափոխադրման համար, ըստ ասոցացիայի գլխավոր քարտուղարի, հատկապես խոչընդոտ են հանդիսանում Շենգենյան գոտում գտնվող երկրների վիզաների ստացումը, ինչի արդյունքում շատ հաճախ բեռնատերերը իրենց բեռները տեղափոխում են արտասահմանյան բեռնափոխադրողների միջոցով:
Այնուամենայնիվ, Հ. Համբարձումյանն ընդգծեց, որ վրացական իշխանությունների հետ բեռնափոխադրում իրականացնելու հարցում խնդիրներ չեն առաջանում և բեռները կարող են երկար մնալ Վրաստանում` միայն եղանակային պայմաններից ելնելով: