10/04/2009 11:35
Ճապոնիան խստացրել է պատժամիջոցները Հյուսիսային Կորեայի հանդեպ
Ճապոնիայի կառավարությունը այսօր կայացած խորհրդակցության ժամանակ որոշում է կայացրել` խստացնել Հյուսիսային Կորեայի հանդեպ պատժամիջոցները: Այս մասին գրում է Լենտա.ռու-ն` հղում անելով Associated Press-ին:
Նոր պատժամիջոցները, Ճապոնիայի նախարարների գերագույն խորհրդի քարտուղար Տակեո Կավամուրայի խոսքերով, ուղղված են Ճապոնիայից Հյուսիսային Կորեայի Դեմոկրատական հանրապետություն դրամական փոխանցումների հսկողության խստացմանը: Գումար փոխանցողն այժմ պարտավոր է Ճապոնիայի կառավարությանը տեղեկացնել փոխանցման նպատակի մասին, եթե այն գերազանցում է 100 հազար ԱՄՆ դոլարը: Նախկինում այդ պայմանը վերաբերում էր 300 հազար ԱՄՆ դոլարից բարձր գումարին:
Պատժամիջոցների ուժեղացման որոշումը, ինչպես ընդգծում է AFP-ը, Ճապոնիան կայացրել է ի պատասխան Հյուսիսային Կորեայի հրթիռի բացթողման, ինչը Տոկիոյում համարում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը խոխտող հյուսիսկորեական թվային հրթիռի փորձարկում: Հյուսիսային Կորեան հավաստում է, որ «Քվանմենսոն-2» հրթիռը հաջողությամբ բաց է թողնվել ուղեծիր «Ընխա-2» հրթիռի օգնությամբ: Սակայն հյուսիսկորեական հրթիռի բացթողնմանը հետևող այլ երկրները տեղեկացնում են, որ ուղեծրում արբանյակ չկա:
Ճապոնիան հյուսիսկորեական հրթիռի բացթողումից հետո, 2009-ի ապրիլի սկզբին դիտարկում էր Հյուսիսային Կորեայից արտահանման ամբողջական արգելքի հնարավորությունը, բայց որոշվեց նման միջոցի դեռ չդիմել:
Այսօր Ճապոնիայի կառավարությունը նաև երկարաձգեց Հյուսիսային Կորեայի հանդեպ պատժամիջոցները, որոնք սահմանվել էին 2006թ.-ին, այն բանից հետո, երբ Հյուսիսային Կորեան փորձարկեց միջուկային զենքը: