10/04/2009 12:00
Հեռախոսահամարը, որով զանգահարել են Բերեզովսկուն, հայտնի է
Ռուսաստանյան Խիմկիի իրավապահ մարմինները շարունակում են հետաքննությունը` կապված այն փաստի հետ, որ պրեմիեր լիգայի 3-րդ տուրի` «Ռոստովի» հետ խաղից առաջ զանգահարել են «Խիմկիի» և Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկուն ու, սպառնալով, պահանջել հանձնել խաղը:
«Կարող եմ ասել միայն հետևյալը. ոստիկանությանն արդեն հայտնի է այն հեռախոսահամարը, որով զանգահարել են Ռոման Բերեզովսկուն: Առայժմ չեմ ցանկանում անդրադառնալ հետաքննության այլ մանրամասների»,- «Սովետսկի սպորտի» թղթակցին ասել է անվտանգության գծով Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահի խորհրդական Նիկոլայ Սորոկինը: