10/04/2009 13:34
Գեննադի Մարտիրոսյանի մրցակիցը փոխվել է
Միջինքաշային կարգում PABA-ի գոտու տիրակալ Գեննադի Մարտիրոսյանը ապրիլի 24-ին Սանկտ Պետերբուրգում պետք է մրցակցեր ամերիկացի Արոն Միտչելի հետ, սակայն հայ բռնցքամարտիկի մրցակիցը վիզայի հետ կապված խնդիրներ է ունեցել և ստիպված է եղել հրաժարվել Ռուսաստան այցից: Միտչելին կփոխարինի խորվաթ Վեդրան Ակրապը: Ինչպես տեղեկացնում է championat.ru-ն, իր վերջին մարտն Ակրապն անցկացրել է անցած տարվա դեկտեմբերին` 11 ռաունդից բաղկացած մենամարտում տեխնիկական նոկաուտով զիջելով շվեյցարացի Իվ Ստադերին: