11/04/2009 10:31
Բյուջեի դեֆիցիտը ռեկորդ է սահմանել
ԱՄՆ-ի բյուջեի դեֆիցիտը մարտ ամսվա ընթացքում նախատեսվածից էլ ավելի է մեծացել և նոր ռեկորդ սահմանել: Այս մասին տեղեկացնում է Լը Ֆիգարոն` վկայակոչելով Վաշինգտոնում հրապարակված Աշխատանքի դեպարտամենտի թվերը:
Աղբյուրը նշում է, որ մարտ ամիսը պատմականորեն դեֆիցիտային է ԱՄՆ-ի համար, սակյան 192, 273 միլիարդ դոլարի ճեղքը, որը գրանցվել է այս տարվա մարտին, գերազանցում է վերլուծաբանների և տնտեսագետների բոլոր կանխատեսումները:
Ըստ աղբյուրի, մասնագետների կարծիքով բյուջեի դեֆիցիտը պետք է լիներ 160 միլիարդի սահմաններում: