13/04/2009 13:10
Սպիտակ տունը պաշտոնապես տարածել է Բոյի նկարները
Կիրակի օրը Սպիտակ տան մամլո ծառայությունը հաստատել է ԶԼՄ-ների բազմաթիվ հաղորդագրություններն այն մասին, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ընտանիքում շուն է հայտնվել:
Նախագահի դուստրեր 7-ամյա Սաշան և 10-ամյա Մալիյան շան ձագին Բո են կոչել, որովհետև նրանց բարեկամները Բո անունով կատու ունեն, իսկ Միշել Օբամայի հայրը կրում է Դիդլի մականունը` ի պատիվ ռոքնռոլի հիմնադիրներից մեկի` Բո Դիդլիի: Այս մասին գրում է Լենտա.ռուն` հղում անելով «The Washington Post»-ի վրա:
Ինչպես բազմիցս հաղորդվել է, պորտուգալական ջրային շունն ընտրվել է, որովհետև Մալիան այդ ցեղատեսակի շներից ալերգիա չունի: Բոն Մասաչուսեթսի սենատոր Էդվարդ Քենեդիի շան հետնորդներից է: Թերթը նշում է, որ շունն այլ ընտանիքում էր, բայց նրանց չի հարմարվել:
Ստիտակ տան ներկայացուցիչն ասել է, որ Բոն «շատ քնքուշ է», և իսկույն ընդհանուր լեզու է գտել նոր տերերի հետ: Նախագահի փոքր աղջիկը հիացմունք է հայտնել, իսկ մեծը փորձել է ճշտել, թե ինչպե՞ս կարող է վարժեցնել շանը և հոգ տանել նրա մասին:
«Associated Press»-ի տեղեկատվությամբ` կիրակի երեկոյան Բոն Սպիտակ տանը չէր, նախագահի շանը հասարակությանը պաշտոնապես կներկայացնեն երեքշաբթի:
Օբաման իր դուստրերին 2008-ի նոյեմբերին խոստացել էր ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո նրանց համար շուն գնել: