13/04/2009 13:58
Մեկնարկեց բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը
Այսօր Վանաձորում մեկնարկեց բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը, որին կմասնակցեն Երևանի, Շիրակի, Լոռու, Արմավիրի, Կոտայքի, Տավուշի, Արագածոտնի և Վայոց ձորի մարզերի 110 մարզիկներ: Այս մրցաշարի արդյունքների հիման վրա հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը կձևավորի ազգային թիմի կազմը: Այս մասին մեր թղթակցին տեղեկացրեցին Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի կենտրոնից: