14/04/2009 11:13
The Beatles-ի պրոդյուսերը մեղադրվում է սպանության մեջ
Հանրահայտ ամերիկացի երաժշտական պրոդյուսեր Ֆիլ Սպեկտորը, որը ժամանակին աշխատել է լեգենդար The Beatles-ի հետ, մեղավոր է ճանաչվել դերասանուհի Լանա Քլաքսոնի սպանության մեջ: Այս մասին գրում է Վզգլյադ-ը:
Պաշտոնապես Սպեկտորը մեղավոր է ճանաչվել 2003թ.-ին: Այդ ժամանակվանից գործի առիթով տեղի են ունեցել բազմաթիվ նախաքննական և դատական լսումներ: Վերջին փուլը տևել է 5 ամիս:
Այժմ 68-ամյա պրոդյուսերին սպասվում է պատիժ` 15 տարուց մինչև ցմահ բանտարկություն: Դատավճիռը կներակայցվի մայիսի 29-ին, իսկ մինչ այդ նա կալանքի տակ կմնա: Այնուամենայնիվ, մեղադրյալի փաստաբանը հայտարարել է, որ իր պաշտպանյալը կբողոքարկի: «Արդարադատությունն այսօր չկայացավ», - ասել է փաստաբան Դորոն Վայնբերգը:
Լոս Անջելեսի Գերագույն դատարանում ներկաների խոսքերով, Ֆիլ Սպեկտորը թեև հագնվել էր բավականին արտասովոր` սև կոստյում և վառ կարմիր փողկապ, միևնույն է, ինքնամոռաց տեսք ուներ և իրեն անվստահ էր պահում:
Դատական խորհրդին որոշման կայացման համար 30 ժամ է անհրաժեշտ եղել, սակայն արդյունքում մեղադրանքն ընդունվել է միաձայն:
Նշենք, որ 40-ամյա Լանա Քլարքսոնը սպանվել էր Ֆիլ Սպեկտորի ամառանոցում` բերանի մեջ կրակոցից:
Սպեկտորի փաստաբանը համառում է, որ ոչ այն ժամանակ, ոչ էլ այժմ դատարանին չեն ներկայացվել մեղադրանքն ապացուցող համոզիչ ապացույցներ: Նա վստահ է, որ բողոքարկումից հետո իր հաճախորդի ճակատագիրը կփոխվի, քանի որ «Սպեկտորի գործում սխալներն այնքան ակնորոշ են, որ դրանք ապացուցելը հեշտ կլինի»: