14/04/2009 12:26
Ուիլյամսը կարո՞ղ է հաղթել Արթուր Աբրահամին
Ցածր միջինքաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վինկի Ռայթը հայտարարել է, որ Պոլ Ուիլյամսը կարող է հաղթել միջինքաշային կարգում աշխարհի չեմպիոններ Կելլի Պավլիկին ու Արթուր Աբրահամին: «Ուիլյամսը շատ ուժեղ է և ունակ` խնդիրներ առաջադրելու ցանկացած բռնցքամարտիկի: Նրա հետ միշտ պետք է հաշվի նստել: Դրանում ես վստահ եմ և նույնիսկ հայտարարում եմ, որ Ուիլյամսը կարող է հաղթել Կելլի Պավլիկին ու Արթուր Աբրահամին»,- Ռայթի խոսքերը մեջբերել է boxingscene.com-ը: