15/04/2009 09:20
Միլիարդատերը խորհուրդ է տալիս անշարժ գույք ձեռք բերել
Ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Տրամպը խորհուրդ է տալիս տնտեսական անկման շրջանում անշարժ գույք ձեռք բերել:
«Այժմ հոյակապ պահ է տուն գնելու համար» - ըստ Ռիա Նովոստի գործակալության, հայտարարել է Տրամպը` ելույթ ունենալով «Բարի Լույս Ամերիկա» հեռուստածրագրում:
Այս հայտարարության հետ մեկտեղ, սակայն, Տրամպը խոստովանել է, որ այժմ շատ դժվար է հիպոթեկային վարկ ձևակերպել և մեղադրել է դրանում բանկերին:
«Այն, ինչ անում են բանկերը, սարսափելի է: Նրանց տրամադրության տակ հարկատուների միլիարդավոր դոլարներն են, բայց նրանք ոչ հատկացնում են, ոչ էլ պարտքով տրամադրում նրանց այդ փողերը», - վրդովվել է նա:
Դոնալդ Տրամպը նաև նշել է, որ բանկերը չունեն այն տների կարիքը, որոնք մնում են բանկին` հիպոթեկային վարկի տոկոսները չվճարելու հետևանքով: Միլիարդատերը նշում է, որ հենց բանկերն են հետաքրքրված անշարժ գույքի վաճառքի հարցում և շատ բանի են պատրաստ` դա իրականացնելու նպատակով: