16/04/2009 11:25
Արոնյանը հաղթեց Մամեդյարովին
Նալչիկում մեկնարկեց ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» շարքի հերթական մրցաշարը, որի մասնակիցների թվում ամենաբարձր ռեյտինգն ունի հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը: Առաջին տուրից հետո մրցաշարային աղյուսակը մեկական միավորով գլխավորում են Լևոն Արոնյանն ու Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրիշչուկը: Ընդ որում` հայ շախմատիստն առավելության հասավ ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի նկատմամբ, իսկ Գրիշչուկը պարտության մատնեց Բորիս Գելֆանդին:
Անդրադառնալով Լևոն Արոնյանի պարտիային` հարկ է նշել, որ Շահրիյար Մամեդյարովի դեմ պարտիայում մեր շախմատիստը հանդես էր գալիս սև ֆիգուրներով: Պետք է հաշվի առնել, իհարկե, այն հանգամանքը, որ այս պարտիան սկզբունքային նշանակություն ուներ` նկատի ունենալով մրցակիցների ազգային պատկանելությունը: ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» շարք առաջին մրցաշարին Արոնյանը չմասնակցեց, որովհետև այն տեղի էր ունենում Բաքվում: Իսկ Նալչիկում ադրբեջանցի հակառակորդին նա բավական արագ պարտության մատնեց` արդեն 32-ր քայլին Մամեդյարովին ստիպելով հանձնվել: Ադրբեջանցի շախմատիստն ընթացքում փորձեց հակագրոհ կազմակերպել` ակտիվանալով արքայական թևում և զոհաբերելով երկու թեթև ֆիգուր: Սակայն Արոնյանը հանգիստ պաշտպանվում էր, իսկ փոխանակությունից հետո Մամեդյարովը կորցրեց հարձակվելու բոլոր հնարավորությունները:
Հայաստանի մյուս ներկայացուցչի` Վլադիմիր Հակոբյանի մրցակիցը Ռուստամ Կասիմժանովն էր: Այդ պարտիայում արձանագրվեց ոչ-ոքի: Նույնպիսի արդյունքով ավարտվեցին նաև Լեկո-Կամսկի, Կարյակին-Էլյանով, Ալեքսեև-Սվիդլեր և Իվանչուկ-Բակրո պարտիաները:
Մամեդյարով-Արոնյան 0:1
1.e4 e5 2.Nc3 Nc6 3.Bc4 Nf6 4.d3 Na5 5.Nge2 Be7 6.0-0 0-0 7.a4 Nxc4 8.dxc4 d6 9.b3 Be6 10.a5 c6 11.a6 b6 12.Ba3 Qc7 13.f4 Rad8 14.Kh1 Bc8 15.Bb2 Ng4 16.Qd3 exf4 17.Nxf4 Bh4 18.Qe2 Rfe8 19.h3 Ne5 20.Nd1 Bg5 21.Nh5 Qe7 22.Ne3 g6 23.Nf4 Nd7 24.Nh5 Qxe4 25.Qf2 f5 26.Ng4 gxh5 27.Nh6+ Bxh6 28.Qg3+ Kf7 29.Rae1 Rg8 30.Qf2 Qxg2+ 31.Qxg2 Rxg2 32.Kxg2 0:1:
Հակոբյան-Կասիմժանով 0,5:0,5
1.e4 e5 2.Nf3 Nf6 3.Nxe5 d6 4.Nf3 Nxe4 5.d4 d5 6.Bd3 Nc6 7.0-0 Be7 8.c4 Nb4 9.Be2 0-0 10.a3 Nc6 11.cxd5 Qxd5 12.Nc3 Nxc3 13.bxc3 Bf5 14.Re1 Rfe8 15.Bf4 Rac8 16.h3 h6 17.Nd2 Na5 18.Bf3 Qd7 19.Ne4 Rcd8 20.Ng3 Bg6 21.Bh5 Bd6 22.Bxd6 Rxe1+ 23.Qxe1 cxd6 24.Bxg6 fxg6 25.Qe4 Qf7 26.Re1 Rf8 27.Re2 Nc4 28.a4 Nb6 29.Qc2 Nd5 30.c4 Nf4 31.Re3 Rc8 32.c5 dxc5 33.dxc5 b6 34.Ne4 bxc5 35.Rf3 Rf8 36.Nxc5 Qd5 37.Qb3 Qxb3 38.Rxb3 Rc8 39.Nd3 Nxd3 40.Rxd3 Rc4 41.Rd6 Rxa4 0,5:0,5:
Այսօր կայանալիք երկրորդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով կմրցակցի Վլադիմիր Հակոբյանի հետ: Մյուս պարտիաներում կհանդիպեն.
Կամսկի-Բակրո
Սվիդլեր-Իվանչուկ
Գելֆանդ_Ալեքսեև
Էլյանով-Գրիշչուկ
Կասիմժանով-Կարյակին
Լեկո-Մամեդյարով