18/04/2009 17:44
Ամերիկացի լրագրողին Իրանում ձերբակալել են լրտեսության համար
Իրանի հեղափոխական դատարանն լրագրող Ռոքսանա Սաբերին դատապարտել է 8 տարվա ազատազրկման` ԱՄՆ-ի օգտին լրտեսութուն անելու մեղադրանքով: Այս մասին գրում է «France Presse»-ը, որին տեղեկություններ են տվել լրագրողի հարազատները:
31-ամյա Սաբերին, ով ԱՄՆ-ի և Իրանի քաղաքացի էր, ձերբակալվել էր հունվարի 31-ին: Իրանի իշխանությունները նրան մեղադրել են ԱՄՆ լրատվամիջոցների հետ համագործակցության շարունակականության մեջ` լրագրողական անցագրի ժամկետի ավարտից հետո:
Սաբերին, ով ծնվել և մեծացել է ԱՄՆ Հյուսիսային Դակոտա նահանգում, վերջին 6 տարիներին աշխատել է Իրանում, իսկ անցագրի ժամկետը լրացել է 2006-ին: Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարությունում ենթադրում են, որ ռեպորտաժներ պատրաստելու առիթն օգտագործելով, Ռոքսանա Սաբերին զբաղվել է լրտեսական գործունեությամբ:
Ապրիլի 8-ին լրագրողի հանդեպ պաշտոնական մեղադրանք է ներկայացվել, իսկ դատավարությունը սկսվել է ապրիլի 13-ին` դռնփակ նիստում: