18/04/2009 19:24
Արոնյանը ոչ-ոքի խաղաց Գրիշչուկի հետ
Նալչիկում ընթացող ՖԻԴԵ-ի շախմատային «Գրան Պրի» մրցաշարի չորրորդ տուրում Լևոն Արոնյանն սպիտակներով ոչ-ոքի խաղաց առաջատարի` Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Այժմ հայ գրոսմայստերն իր ակտիվում 2,5 միավոր ունի և շարունակում է կես միավորով հետ մնալ Գրիշչուկից: Մյուս պարտիաներն առայժմ ընթացքի մեջ են, և բացառված չէ, որ արդյունքում նոր առաջատարներ ի հայտ գան: Մրցաշարը, այսպիսով, բավական լարված պայքար է խոստանում: Հուսանք, որ Վլադիմիր Հակոբյանն էլ այսօր կտոնի իր առաջին հաղթանակը` առավելության հասնելով ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի նկատմամբ...