18/04/2009 12:36
Հայաստանի թենիսի հավաքականը կմեկնի Մալթա
Ապրիլի 19-ին Հայաստանի թենիսի կանանց հավաքականը կմեկնի Մալթա` մասնակցելու Ֆեդերացիայի գավաթի խաղարկությանը: Ինչպես տեղեկացնում են թենիսի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից, մեր թիմն ընդգրկված է եվրո-աֆրիկյան գոտու 3-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցներն են լինելու Ֆինլանդիայի, Իսլանդիայի, Իռլանդիայի, Հունաստանի, Ալժիրի, Մոլդովայի, Լիխտենշտեյնի, Մալթայի ու Նորվեգիայի ընտրանիները: Հավաքականի ավագ Աննա Գասպարյանը ապրիլի 20-27-ը կայանալիք Ֆեդերացիայի գավաթի մրցաշարին մասնակցելու հնարավորություն է տվել Նաիրա Խաչատրյանին, Աննա Մովսիսյանին, Լյուդմիլա Նիկոյանին և Օֆելյա Պողոսյանին: