20/04/2009 12:30
Ադրբեջանն ակտիվացրել է գազային բանակցությունները Ռուսաստանի հետ
Ռուսաստանին ադրբեջանական գազի մատակարաման շուրջ բանակցությունները կարող են ավարտվել մոտակա ժամանակներս: Նման համաձայնության են եկել երկու երկների նախագահները` անցած շաբաթվա վերջին տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Այս մասին հաղորդում է ՌոսԲիզնեսԿոնսալտինգ գործակալությունը:
«Մոսկվան և Բաքուն մեծ հնարավորություններ ունեն` գազային ոլորտում համգործակցության ամբողջական համաձայնության գալու հարցում», - հայտարարել է Դմիտրի Մեդվեդևը: Մեկնաբանելով Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման արդյունքները, Իլհամ Ալիևն իր մտահոգությունն է հայտնել, որ «հարևաններից միայն Ռուսաստանի հետ չկան գործնական արդյուքներ»: Դրա հետ մեկտեղ Ադրբեջանի նախագահը նշել է, որ Բաքվի համար ռուսական շուկան հետաքրքություններ է ներկայացնում, այդ իսկ պատճոռով «Գազպրոմի» հետ բանակցությունները «կարող են և պետք է ավարտվեն դրական»:
Աղբյուրը նշում է, որ էներգետիկ համագործակցությունը երկու երկրների միջև ավարտվել է 2 տարի առաջ: Մինչև 2007 թվականը «Գազպրոմը» հանդիսանում էր հիմնական գազամատակարարը Ադրբեջան: Սակայն, գազի գների հերթական թանկացումից հետո, Բաքուն հրաժարվեց ներմուծումից, հենվելով սեփական գազային արտադրության վրա: Արդեն 2008 թվականից Ադրբեջանը դարձավ մատակարար` գազ արտահանելով Վրաստանին և Թուրքիային: