20/04/2009 10:11
Վիկ Դարչինյան. «Թեթևքաշային կարգում կմնամ 6-9 ամիս»
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկրորդ քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանը, ով հուլիսի 11-ին կմրցակցի առաջին թեթևքաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն Ջոզեֆ Ագբեկոյի հետ, հայտարարել է, որ մտադիր է իր համար նոր քաշային կարգում նույնպես տիրանալ բոլոր կոչումներին:
«Ես ուզում եմ բացարձակ չեմպիոն հռչակվել նաև թեթևքաշային կարգում: Ցանկանում եմ այդ քաշային կարգում մնալ 6-9 ամիս և նշված ժամանակահատվածում կմիավորեմ բոլոր կոչումները: Շատ ավելի ուժեղ կլինեմ: Ստուգողական մենամարտեր եմ անցկացրել թեթևքաշային կարգում հանդես եկող բռնցքամարտիկների հետ: Նրանց վրա հարվածիս ազդեցությունն ավելի մեծ էր: Հաջորդ մրցակցիս` Ագբեկոյի մասին շատ բան չգիտեմ: Այդքանով հանդերձ` տեղյակ եմ, որ լավ բռնցքամարտիկ է, հաղթել է Լուիս Ալբերտո Պերեսին, սակայն հետո զիջել է Վլադիմիր Սիդորենկոյին: Վերջինս, ըստ ինձ հասած տեղեկությունների, լինելու է Ագբեկոյի սպարինգ-գործակիցը: Իհարկե, սպասում եմ ու պատրաստ կլինեմ այդ մարտին»,- Դարչինյանի խոսքերը մեջբերել է boxingscene.com-ը: