21/04/2009 20:16
Լևոն Արոնյանը պարտության մատնեց Վասիլի Իվանչուկին
Նալչիկում ընթացող ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» մրցաշարի 6-րդ տուրում քիչ առաջ հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթանակով ավարտեց ուկրաինացի շախմատիստ Վասիլի Իվանչուկի հետ պարտիան: Շատերն էին վստահ, որ այն արդյունավետ ելք կունենա` հաշվի առնելով այդ շախմատիստների մրցակցության պատմությունը: Ընդհանրապես` վերջին շրջանում Վասիլի Իվանչուկը տպավորիչ խաղ չի ցուցադրում, և ամենևին էլ պատահական չէ, որ 1,5 միավորով շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը: Իսկ Լևոն Արոնյանը, պարտության մատնելով Իվանչուկին, իրեն վերադարձրեց նաև առաջատարի դիրքը` օգտվելով այն հանգամանքից, որ ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը սևերով զիջել է ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին: Այժմ մեր առաջատար գրոսմայստերն իր ակտիվում 4 միավոր ունի:
Շախմատային լրահոսում առաջիկայում կներկայացնենք 6-րդ տուրի բոլոր պարտիաները` քայլ առ քայլ: