28/04/2009 11:51
«Յուվենթուսի» ֆան-ակումբը` Հայաստանում
Աշխարհի քառակի չեմպիոն Իտալիայի լավագույն թիմերից մեկի` «Յուվենթուսի» երկրպագուների թիվն աշխարհում աստիճանաբար ավելի ու ավելի է մեծանում: Նրանց թվում են նաև հայաստանյան մեծ թվով ֆուտբոլասերներ, ովքեր 2009 թ, ստեղծել են «Յուվենթուսի» հայաստանյան ֆան-ակումբ` «ArmJuve» անվամբ: Անդամակցում են տարբեր տարիքի մոտ 30 երկրպագուներ:
Ինչպես տեղեկանում ենք նախաձեռնող խմբի մամլո հաղորդագրությունից, ֆան-ակումբն առաջնորդվում է «Մենք առաջինն ենք» կարգախոսով և նպատակ ունի համախմբել «Յուվենթուսի» հայաստանյան բոլոր երկրպագուներին ու նպաստել Հայաստանում ֆուտբոլի մասսայականացմանը: Նախաձեռնող խումբը պատրաստվում է գրանցվել թուրինյան «Յուվենթուս» ակումբում, իսկ պաշտոնական շնորհանդեսից հետո մտադիր է համագործակցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: