28/04/2009 17:00
Հայտերի թիվն ավելացել է` հասնելով 48-ի
Երևանում մայիսի 23-30-ը կայանալիք բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում հանդես գալու նպատակով հայտ ներկայացրած երկրների թիվն այսօրվա դրությամբ հասել է 48-ի: Այս մասին տեղեկացնում են ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի կենտրոնից: Առաջնության շրջանակներում Երևան կժամանի ավելի քան 500 մարդ, այդ թվում` 283 մարզիկ: Թեև մրցաշարի մասնակցության նպատակով հայտերի ընդունման վերջին ժամկետ էր սահմանվել ապրիլի 23-ը, այդուհանդերձ, դիմողների թիվը շարունակում է աճել նաև ժամկետի ավարտից հետո: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան, բնականաբար, չի կարող մերժել մասնակցել ցանկացողներին և սիրով ընդառաջում է նրանց: Բացի այդ, հայտ ներկայացրած երկրներն էլ, իրենց հերթին, պարբերաբար փոփոխում են մարզիկների թիվն ու կազմը:
Այսպիսով, հայտ ներկայացրած երկրների ցանկը ներկա դրությամբ այսպիսին է.
Կորեա, Կիպրոս, Լատվիա, Թաիլանդ, Ուելս, Շվեդիա, Մարոկկո, Ավստրալիա, Նիգերիա, Հնդկաստան, Չինաստան-Թայփի, Ֆինլանդիա, Իսրայել, Կուբա, Թուրքիա, Բուլղարիա, Չեխիա, Սլովակիա, Պուերտո Ռիկո, Դոմինիկյան Հանրապետություն, Լիտվա, Մոլոդովա, Հունաստան, Թուրքմենիա, Ուկրաինա, Ռուսաստան, Հունգարիա, Ալժիր, Վրաստան, Իրան, Հայաստան, Իռլանդիա, Բելառուս, Արգենտինա, Լեհաստան, Ղազախստան, Ուզբեկստան, Գերմանիա, Անգլիա, Չինաստան, Ղրղզստան, Էկվադոր, Մեքսիկա, Ռումինիա, Բոտսվանա, Թունիս, ԱՄՆ, Խորվաթիա:
Նշված երկրներից Վրաստանը, Իրանը և Թուրքմենիան առայժմ վերջնականապես չեն հաստատել իրենց հայտերը:
Թուրքիան բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությանը մասնակցելու նպատակով պատրաստվում է Երևան ժամանել 13 մարզիկներով: Բոլոր 13 քաշային կարգերում ներկայացուցիչներ կունենան նաև Հայաստանը, Ուկրաինան, Հունգարիան, Ռուսաստանը և Ամերիկայի Միացյալ Նահանգները: