29/04/2009 17:03
Հարձակվողին կասկածում էին խոզի գրիպով վարակված լինելու մեջ
«Արսենալի» մեքսիկացի հարձակվող Կառլոս Վելան բաց է թողել թիմի մարզումը, որովհետև կասկածներ կային, որ կարող է վարակված լինել խոզի գրիպով, որն արդեն նրա 150 հայրենակիցների կյանքն է խլել: Մեկ օր անց, սակայն, հարձակվողին թույլատրել են մասնակցել թիմի մարզումներին: «Այսօր նա արդեն մարզվել է: Նախօրեին խնդրեցի բաց չթողնել նրան մարզումային ճամբար: Վելան վաղուց Մեքսիկայում չի եղել, սակայն անցած շաբաթ նրան հայրենիքից այցելել էին իր ընկերները»,- AFP-ի թղթակցի հետ զրույցում իրավիճակը մեկնաբանել է «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը: