30/04/2009 14:37
Ռուս մարզիչները Ծաղկաձորում հարբեցողությամբ են զբաղվել
Ռուսաստանի լողի հավաքականի մարզիչ Անդրեյ Վորոնցովը «Սպորտ դեն զա դնյոմի» թղթակցին պատմել է այն մասին, որ իրեն ցնցել է աշխատանքը հավաքականում: «Սարսափելին այն է, որ մարզիչները որևէ կարգապահության չեն ենթարկվում: Հայաստանյան Ծաղկաձորում անցկացրած հավաքի ժամանակ պատանեկան հավաքականի մարզիչներից մեկին աշխատանքից հեռացրեցինք հարբեցողության համար, իսկ ևս երկուսը նույն պատճառով նախազգուշացվեցին: Չգիտեմ, թե ինչպես պայքարեմ ծխելու դեմ: Մեծ Բրիտանիայում, երբ մարզում էի հավաքականը, նման արարքի համար մասնագետին կարող էին հեռացնել: Իսկ մեզ մոտ նույնիսկ տուգանքների համակարգ չի գործում, քանի որ մարզիչներն առանց այդ էլ շատ ցածր աշխատավարձ են ստանում: Լավ, եթե չեք կարողանում ազատվել ծխելու սովորույթից, գոնե մարզիկների ներկայությամբ զսպեք ձեզ»,- հայտարարել է Վորոնցովը: