30/04/2009 14:53
Հայաստանը 60-րդն է
Թենիսի կանանց «Ֆեդերացիայի գավաթի» վարկանշային սանդղակը գլխավորում է Ռուսաստանի հավաքականը, չնայած այն հանգամանքին, որ մրցաշարի կիսաեզրափակչում պարտություն է կրել Իտալիայի թիմից: Երրորդ հորիզոնականում հաստատվել է ԱՄՆ-ի ընտրանին` շրջանցելով իսպանուհիներին: Հայաստանի կանանց ազգային հավաքականն զբաղեցնում է 60-րդ հորիզոնականը: Հետխորհրդային տարածքի ներկայացուցիչներից մեր թիմին գերազանցում են նաև Էստոնիայի (16-րդ տեղ), Ուզբեկստանի (21), Բելառուսի (24), Ղազախստանի (41), Լատվիայի (42), Վրաստանի (54) ընտրանիները: