01/05/2009 13:26
Զարգացման միջազգային բանկը Մեքսիկային 3 մլրդ դոլար կհատկացնի
Զարգացման միջազգային բանկը խոզի գրիպի և դրա հետևանքների դեմ պայքարի համար Մեքսիկային կհատկացնի 3 մլրդ ԱՄՆ դոլար: Այս մասին գրում է Լենտա. ռու-ն` վկայակոչելով AFP-ին:
Երեք մլրդ դոլարից բացի, բանկը Մեքսիկային կհատկացնի նաև 1 մլրդ դոլարի չափ դրամաշնորհ` «հիվանդության կանխարգելիչ միջացառումների» և հակահամաճարակային հսկողության համար: Բանկը նաև հայտարարել է, որ Համաամերիկյան առողջապահական կազմակերպության ծրագրի շրջանակում Կենտրոնական Ամերիկայի երկրներին նույն նպատակի համար կհատկացվի 500 մլն ԱՄՆ դոլար:
Ավելի վաղ, Մեքսիկային ֆինանսական օգնության մասին հայտարարել էր Համաշխարհային բանկը` այդ նպատակների համար առանձնացնելով 205 մլն դոլար, որոնց մի մասն արդեն տրամադրվել է Մեքսիկայի իշխանություններին: Գումարները նախատեսված են բժշկական և համաճարակի դեմ պայքարի միջոցներ ձեռք բերելու համար:
Պաշտոնական վերջին տվյալներով, Մեքսիկայում խոզի գրիպով հիվանդների թիվը կազմում է 312, որոնցից 12 հոգի մահացել են: