02/05/2009 13:13
Առնո Բաբաջանյանը երեք ափի չափ քիթ ունի
Երեք գերմանացի զբոսաշրջիկներ փնտրտուքի մեջ էին Երևանի փողոցներում: «Որտե՞ղ է Առնո Բաբաջանյանի արձանը» հարցնելով` ման էին գալիս: Թեև իրադարձությունները սպասում էին լուսաբանման, Aysor-ի թղթակիցը որոշեց օգնել նրանց:
Ի զարմանս ներկաների` զբոսաշրջիկները, տեսնելով արձանը, վազեցին ու իրենց ափերը դրեցին Բաբաջանյանի քթին: Հարցին, թե ինչու՞ ենք նրանք այդպես անում, պատասխանեցին ծիծաղով:
«Ուղղակի մեր ընկերներից մեկը պատմել էր, որ հայերը մեծ քիթ ունեն, ու, որպես ապացույց ասել, թե իբր Առնո Բաբաջանյանի արձանը մեզ դրանում կհամոզի: Նա նաև պատմել էր, որ քիթը 3 ափի չափ է, մենք էլ ընդամենը երեկ երեկոյան ենք ժամանել Երևան և եկել ենք` համոզվելու»,- ասացին զբոսաշրջիկները` ոչ մի կերպ չկարողանալով զսպել իրենց հիացմունքը հայկական քթի վերաբերյալ:
«Ես անպայման իմ սերունդներին կհորդորեմ, որ գան և տեսնեն հայերի քթերը, դա մեծ իմաստ և խորհուրդ ունի, քիթը շատ բան է ասում մարդկանց մասին, և որքան այն մեծ է, այնքան մարդը տաղանդավոր է: Ահա և ապացուցյը` Առնո Բաբաջանյան անունով»,- ասաց նրանցից մեկը: