02/05/2009 12:11
Հայ թենիսիստները շարունակում են պարտվել
Հայաստանի թենիսի կանանց հավաքականի` Մալթայից հաղթանակով վերադարձից հետո Կոտ ԴԻվուար մեկնեց տղամարդկանց թիմը: Կանայք լուծել էին իրենց հիմնական խնդիրը` հաղթելով բոլոր հանդիպումներում և եվրո-աֆրիկյան 3-րդ գոտուց տեղափոխվելով 2-րդ գոտի: Իսկ ահա 4-րդ գոտում հանդես եկող տղամարդկանց հավաքականը, ինչպես երևում է, ստիպված է լինելու նաև հաջորդ մրցաշրջանում հանդես գալ այդ գոտում: Մեր տղաներն առաջին խաղում 0:3 հաշվով զիջեցին Գանայի թիմին, իսկ երկրորդում պարտվեցին դաշտի տերերին` Կոտ Դ’Իվուարի թենիսիստներին` 1:2 հաշվով: Առաջատարը Գանայի ընտրանին է, որը երկու հաղթանակ է տոնել: Երկրորդ տուրում գանացիները կրկին 3:0 հաշվով առավելության հասան Զիմբաբվեի հավաքականի նկատմամբ: