04/05/2009 14:51
Թենիսի տղամարդկանց հավաքականը լուծեց իր գերխնդիրը
Հայաստանի թենիսի տղամարդկանց հավաքականը Կոտ Դ’Իվուարում տեղի ունեցած «Ֆեդերացիայի գավաթի» խաղարկության եվրո-աֆրիկյան 4-րդ գոտու մրցաշարում Զիմբաբվեի ընտրանուն 1:2 հաշվով պարտվելուց հետո իր մեջ ուժ գտավ և Կամերունի հավաքականին հաղթեց 3:0 հաշվով: Ընդհանուր առմամբ` հաղթելով 5 մրցամարտում և պարտություն կրելով 7-ում` մեր թիմը լուծեց իր գերխնդիրը և 2010 թ. հանդես կգա եվրո-աֆրիկյան 3-րդ գոտում:
Առաջին հանդիպումներում պարտությունները հիմք էին տվել` եզրակացնելու, որ հայ թենիսիստները դժվար թե կարողանան դուրս գալ հոգեբանական ծանր վիճակից և մտնեն 3-րդ գոտի: Բարեբախտաբար, մեր տղաները վերջին խաղում թվացյալ անհնարինն ակնհայտ դարձրեցին ու հաղթանակով ավարտեցին մրցաշարը, ինչի համար, իհարկե, շատ ուրախ ենք: